Արցախում իրավիճակն օրեցօր ավելի բարդանում է․ Արտակ Բեգլարյան
copy image url

Արցախում իրավիճակն օրեցօր ավելի բարդանում է․ Արտակ Բեգլարյան

Ներքին 2 տարի առաջ - 23:09 20-12-2022
Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հյուրը Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն է։ Բեգլարյանը խոսել է Արցախի արգելափակման խնդրի միջազգայնացման մասին։

«ՄԱԿ-ը միջազգային հանրության գլխավոր դեմքը և մարմնավորումն է, որտեղ ներկայացված են բոլոր պետությունները, այն միակ միջազգային կառույցն է, որը միջազգային իրավունքի տարբեր գործիքակազմեր հարկադիր կերպով կիրառելու հնարավորություն ունի, այդ թվում՝ խախտելով երկրների սուվերենությունը և ՄԱԿ-ի ԱԽ մշտական խորհրդի հինգ անդամներից երեքը տասնամյակներ շարունակ ներգրաված են եղել Մինսկի խմբում։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործիքակազմերը պետք է կիառվեն»։

Բեգլարյանը նշեց նաև, որ ՄԱԿ-ը ունի գործիքակազմեր, որոնք կարող են լուծել հումանիտար, մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր։ Վերջինս ասաց, որ վերընշված գործառույթների պատճառով է նստացույց իրականացնում հենց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ։

Խոսելով Արցախի հետ կապի առկայության մասին՝ պետնախարարի խորհրդականը նշեց, որ կապը կա, հեռախոսակապով մշտապես խոսում է ընտանիքի հետ։

Արտակ Բեգլարյանը հայտնեց, որ Արցախում իրավիճակն օրեցօր ավելի բարդանում է։

«Արցախում իրավիճակն օրեցօր ավելի բարդանում է, ավելի ծանրանում, արդեն որոշակի ապրանքատեսակների ընդգծված սղություն է զգացվում, քիչ քիչ նաև կենսական նշանակության որոշակի ապրանքատեսակների՝ և՛ դեղորայքի կոնկրետ տեսակներ, և՛ մանկական կերեր, և՛ սննդի, պարենի կոնկրետ տեսակների հետ կապված խնդիրներ նաև դիզվառելիքի խնդիրներ են առաջանում։ Սրանք բոլորը վերաբերում են մասնավոր անձանք, քաղաքացիներին, պետական կարիքների համար պետական պահուստ առկա է, բայց դա էլ բնականաբար սահմանափակ պաշար է»,- ասաց Բեգլարյանը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի