Ադրբեջանը ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ գանգատ է ներկայացրել
copy image url

Ադրբեջանը ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ գանգատ է ներկայացրել

Արտաքին 2 տարի առաջ - 17:45 20-12-2022
Ադրբեջանի Գերագույն դատարանի փոխնախագահ Չինգիզ Ասկերովը հայտարարել է, որ Ադրբեջանը ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ հայց է ներկայացրել։

Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը, հայցը կապված է 2022 թվականին Լաչինի շրջանի տարածքում «ադրբեջանցիների ունեցվածքի ոչնչացման հետ»։

Հաղորդվում է, որ պաշտոնական Բաքուն նոր բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Հայաստանի կողմից 2022 թվականի գարնանը և ամռանը այսպես կոչված «Արևելյան Զանգեզուրի շրջանում ադրբեջանցիներին պատկանող գույքի ոչնչացման ապացույցներով»։

Ասկերովը հայտնել է, որ ՄԻԵԴ ուղարկված նոր միջպետական բողոքում Ադրբեջանը ներկայացրել է Արցախի Հանրապետության՝ Բաքվի վերահսկողությանը հանձնված Բերձոր քաղաքում, Աղավնո և Ներքին Սուս գյուղերում «ադրբեջանական հարյուրավոր սեփականության օբյեկտների ոչնչացման հարցում Հայաստանի պատասխանատվության փաստերը»։