Լիոնել Մեսսիի Instagram-ի պաշտոնական էջում հրապարակվել է արգենտինացու լուսանկարը, որտեղ նա բարձրացնում է Աշխարհի գավաթը։
Հրապարակումը հավանել է 59.6 միլիոն օգտատեր։
Այդպիսով, Մեսսիի հրապարակումը դարձել է Instagram-ում ամենաշատ հավանումներով լուսանկարը։ Այն գերազանցել է հայտնի հավկիթի լուսանկարը, որն ունի 56 միլիոն հավանում։