Էրդողանի կուսակցության համակիրները անարդարացի են համարել Ստամբուլի քաղաքապետի նկատմամբ կայացված որոշումը
copy image url

Էրդողանի կուսակցության համակիրները անարդարացի են համարել Ստամբուլի քաղաքապետի նկատմամբ կայացված որոշումը

Արտաքին 2 տարի առաջ - 20:52 19-12-2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության համակիրների մեծամասնությունը անարդարացի է համարել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ կայացված դատավճիռը։ Ինչպես փոխանցում է թուրքական Gazeteduvar պարբերականը, այս մասին են փաստում թեմայի վերաբերյալ թուրքական «Report» հետազոտական ​​ընկերության կողմից անցկացված հետազոտության արդյունքները։

Հաղորդվում է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համակիրների 35.9%-ը հայտնել է, որ դատավճիռն արդար չէ, 32.4%-ը դժվարացել է պատասխանել և միայն 31.8%-ն է նշել, որ Իմամօղլուի նկատմամբ արդար դատավճիռ է կայացվել։

Ուշագրավ է, որ Էրդողանի կոալիցիոն դաշնակից, գորշ գայլերի քաղաքական թևը ներկայացնող Դևլեթ Բահչելիի «Ազգայնական շարժում» կուսակցության համակիրները նույնպես կայացված դատավճիռը անարդարացի են համարել։ ԱՇԿ-ի կողմնակիցների 52.2%-ի համոզմամբ՝ որոշումը անարդար է, 26.7%-ը կարծում է, որ արդար է, իսկ 21.1%-ը դժվարացել է պատասխանել։

Ինչ վերաբերվում է ընդդիմադիր «Հանրապետական-ժողովրդական», «Լավ» և քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցություններին, ապա վերջիններիս համակիրների բացարձակ մեծմասնության համոզմամբ՝ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ անարդարացի որոշում է կայացվել։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն դատապարտվել է 2 տարի 7 ամիս 15 օր ազատազրկման, միևնույն ժամանակ նրա նկատմամբ որոշում է կայացվել կիրառել Թուրքիայի քրեական օրենսգրքի 53-րդ հոդվածը, որը սահմանում է քաղաքական գործունեության արգելք՝ 5 տարի ժամկետով։

Նշենք, որ համաձայն Թուրքիայում իրականացված մի շարք սոցհարցումների արդյունքների՝ Ստամբուլի քաղաքապետը հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաղթելու ամենամեծ շանսեր ունեցող գործիչներից մեկն է։

Իմամօղլուն Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում ընտրվել է 2019 թվականի հունիսի 23-ին կայացած կրկնակի ընտրությունների արդյունքում։ Առաջին ընտրությունները կայացել էին նույն թվականի մարտի 31-ին, որում կրկին նա հաղթել էր Էրդողանի կուսակցության ներկայացուցչին, սակայն ձայների չնչին տարբերությամբ, որից հետո ընտրությունները չեղարկվել և կրկնակի ընտրություններ էին նշանակվել։ Հունիսին կայացած կրկնակի ընտրություններում Իմամօղլուն գերազանցեց իր մրցակցին ձայների շուրջ 10 տոկոս առավելությամբ։


Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC

Ձեզ գուցե հետաքրքրի