Քայլերթ հանուն կյանքի ճանապարհի. հայտնի դերասանների նախաձեռնությունը

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:20 19-12-2022
Մի շարք դերասաններ հանդես են եկել նախաձեռնությամբ. նրանք դեկտեմբերի 20-ին ժամը 19.30-ին Ազատության հրապարակից քայլերթ են իրականացնելու դեպի Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանատներ, ապա նաև ՄԱԿ-ի գրասենյակ:

Նրանք տեսաուղերձ են հղել, որտեղ նշում են. «Մենք ոչ մի քաղաքական ուժ չենք ներկայացնում և հանուն Արցախի կյանքի ճանապարհի դեկտեմբերի 20-ին ժամը 19.30-ին հավաքվում ենք Օպերայի բակում, որտեղից քայլերթով պետք է գնանք Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանատներ, որից հետո հավաքվելու ենք ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց: Այդտեղ մեր բողոքն ու ձայնը պետք է լսելի դարձնենք աշխարհին:

Մենք ուզում ենք մեր արցախահայ եղբայրներին ու քույրերին ինչ-որ ձևով օգնել: Արցախում հիմա դեղ չկա, սնունդ չկա, շրջափակման մեջ են: Երեխաներ, ընտանիքներ սպասում են մեր օգնությանը: Խնդրում ենք միացեք մեզ:

Սա բեռ է, որ մենք այսքանով չենք կարող բարձրացնել, պետք է ձեր օգնությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված