Վարչական շրջանների ղեկավարներ, էս թիվը ձեր համար ընդունելի՞ է․ քաղաքապետը՝ դուռ չունեցող շենքերի մասին
copy image url

Վարչական շրջանների ղեկավարներ, էս թիվը ձեր համար ընդունելի՞ է․ քաղաքապետը՝ դուռ չունեցող շենքերի մասին

Ներքին 2 տարի առաջ - 13:45 19-12-2022
3 շաբաթվա կտրվածքով Երևանում տեղադրվել է 80 դուռ։ Այս պահի դրությամբ դուռ չունեցող շենքերի քանակը 188 է, մենք ունենք մոտ 5000 բազմաբնակարանային շենք։ Ընդ որում 188-ից 150-ն այն քաղաքային շենքերն են, որտեղ ունեցել ենք մեր քաղաքային ծրագրերով նորոգում։ Այս մասին քաղաքապետարանի հերթական նիստի ժամանակ Արսեն Կարոյանը զեկուցեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին: Նա էլ դիմեց վարչական շրջանների ղեկավարներին.

«Վարչական շրջանների ղեկավարներ, էս թիվը ձեր համար ընդունելի՞ է, ենթադրում եմ, եթե բաժանեմ վարչական շրջանների, 10 դուռ է լինելու, որ դուռ դրված չէ»:

Հանձնարարականը հետաձգվեց 3 շաբաթով։

Ամենից շատ դիտված