Ուղիղ եթեր

Գազամատակարարումը վերականգնվել է առանց որևէ  զիջման. Բեգլարյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:22 16-12-2022
Այո, Արցախի գազամատակարարումը վերականգնվել է, բայց ցանկացած պահի կարող է անջատվել, որովհետև Ադրբեջանը վերահսկում է գազատարի մի զգալի հատվածը և ունի փական դրած, որը ցանկացած պահի կարող են միցնել կամ անջատել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի պետնախարարի խորհրդական, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, ով ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց դեկտեմբերի 14-ից նստացույց է սկսել:

«Ճանապարհը մնում է ամբողջապես փակ, որևէ փոփոխություն չկա, որոշակի դրական միտում կա զուտ բանակցությունների ընթացքից: Այսինքն հույս կա, որ կարող է բացվել, բայց մենք չենք կարող ասել՝ ինչ կարող է լինել, ադրբեջանական կողմին վստահելու ոչ մի հիմք չունենք: Գազամատակարարումը վերականգնվել է առանց որևէ զիջման, ուղղակի միջազգայիհն ճնշման արդյունքում, ես համոզված եմ։ Արցախի արգելափակումը և գազամատակարարման դադարեցումը բավականին մեծ միջազգային ռեզոնանս է առաջացրել: Եվ ռուսական կողմն է աշխատում այդ ուղղությամբ, և տարբեր միջազգային կառույցներ, այդ թվում ՄԱԿ-ը: Նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունն էր ճնշման միջոց: Եվ տարբեր պետեւոյթւններ՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ԵՄ-ն հայտարարություններով հանդես են եկել, նաև տեղյակ եմ, որ ներքին ճնշում էլ կա: Չհաշված նաև ՄԻԵԴ-ի որոշումը՝ միջանկյալ ակտը, որը մինչև երկուշաբթի ժամանակ է տվել Ադրբեջանին՝ տեղեկություններ տալու, թե ինչ է կատարել Ադրբեջանը մարդու իրավունքների այս խախտումները վերացնելու ուղղությամբ: Բնականաբար սա ճնշման ձևերից մեկն է»,-ասաց Արտակ Բեգլարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում