Եթե այսօր մեր ձայնը չբարձրացնենք ի լուր աշխարհի, հաջորդը լինելու է Հայաստանը․ Թագուհի Թովմասյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:59 15-12-2022
«Սա մեր բոլորի պարտքն է, որովհետև եթե այսօր չկանգնենք Արցախի կողքին, եթե մեր ձայնը չբարձրացնենք ի լուր աշխարհի, հաջորդը լինելու է Հայաստանը»։ Այս մասին այսօր ՌԴ դեսպանատան մոտ կազմակերպած ակցիայի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Արցախահայությունը փաստացի գտնվում է պատանդի վիճակում։ Այնտեղ ունենք լրջագույն հումանիտար խնդիրներ, երեխաներն ունեն մանկական կերի ու տակդիրների խնդիր, ունենք ծանր հիվանդներ, ովքեր Երևան շտապ տեղափոխվելու կարիք ունեն, բայց չեն կարողանում, որովհետև հայտնի «բնապահպանները» արգելափակել են ճանապարհը։ Ունենք նաև պարենային պակասուրդի խնդիր։ Եվ ակնհայտ կա քաղաքականություն՝ հայաթափել Արցախը»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ձեզ գուցե հետաքրքրի