Պիտի աշխատեն՝ ինչքան հնարավոր է, շուտ բացեն․ այդ ժողովրդին հո չե՞ն կոտորի. հարցում

Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:18 14-12-2022
Արդեն երեք օր է, ինչ փակ է Հայաստանն Արցախին կապող ճանապարհը, որի հետևանքով Արցախի ավելի քան 120 հազար քաղաքացի գտնվում են շրջափակման մեջ։ Ադրբեջանցի «քաղաքացիական ակտիվիստներն» և բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհին ավելի քան մեկ օր է շարունակում են իրենց «բողոքի ակցիան»։

Երեկ Արցախի տեղեկատվական շտաբից էլ լրատվամիջոցներին հայտնեցի, որ Ադրբեջանը դադարեցրել է Արցախի գազամատակարարումը: Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ:

Այսօր Oragir.News-ը հետաքրքրվեց քաղաքացիներից, թե ինչպես են գնահատում ՀՀ իշխանությունների, պատկան մարմինների քայլերը Լաչինի միջանցքը բացելու գործում, որքանով են դրանք բավարար։