Սա կարող է լինել առիթ, որ առոչինչ համարվի նոյեմբերի 9-ի պայմանագիրը․ Մենուա Սողոմոնյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:34 14-12-2022
Նոյեմբերի 9-ի փաստաթղթով Ադրբեջանի ստանձնած պարտավորությունը՝ երաշխավորել Լաչինի միջանցքի անվտանգությունը, այսօր փաստացի չի կատարվում։ Սա կարող է լինել առիթ, որ ստորագրող կողմը առոչինչ համարի պայմանագիրը, որը տալիս է գործողությունների լայն հնարավորություն։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Համախմբում» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։

«Արցախի պետության կարգավիճակի միջազգայնորեն ճանաչումը նրա փրկության գրավականն ենք մենք համարում։ Արցախի ինքնորոշման հիմքերն անթերի են։ Արցախն անթերի ինքնորոշվել է և՛ խորհրդային օրենքների, և՛ միջազգային իրավունքի սահմաններում։ Հետևապես առաջինն էլ ո՞վ, եթե ոչ ՀՀ-ն, այն իրավիճակում, երբ Արցախի գլխին կանգնել է ցեղասպանության ենթարկվելու վտանգը, պետք է աշխատանքներ տանի Արցախի ճանաչման և նրա ճանաչումը միջազգային հարթակներ տեղափոխելուն պիտի հասնի»,- ասաց Մենուա Սողոմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում