Այսօր ԱԺ արտահերթ նիստ կգումարվի՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման վերաբերյալ
copy image url

Այսօր ԱԺ արտահերթ նիստ կգումարվի՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման վերաբերյալ

Ներքին 2 տարի առաջ - 12:09 14-12-2022
Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 14-ին, արտահերթ նիստ կգումարի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման վերաբերյալ։ Այս մասին ԱԺ-ում Հարկային օրենսգրքում փոփոխությունների հարցով կազմակերպված լսումների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Արտահերթ նիստը կկայանա երեւի 13։00-13։30-ի կողմերը»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, առավոտյան ժամը 10:30-ի հատվածում, քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Երկու օրից ավելի է՝ ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Դեկտեմբերի 13-ին, Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է ընդունել Արցախի Հանրապետության ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու մասին։

Արցախի տեղեկատվական շտաբից այսօր տեղեկացրել են, որ Արցախի Հանրապետությունում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս։ Վառելիքային ճգնաժամ չառաջանալու համար ԱՀ կառավարությունը տնտեսվարողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ անցնելու խնայողական ռեժիմի:

Ամենից շատ դիտված