Սա առաջին փորձությունը չէ, որի միջով մենք նույնպես կանցնենք, hավանաբար վերջինն էլ չէ. Տիգրան Ավինյան
copy image url

Սա առաջին փորձությունը չէ, որի միջով մենք նույնպես կանցնենք, hավանաբար վերջինն էլ չէ. Տիգրան Ավինյան

Ներքին 2 տարի առաջ - 23:42 13-12-2022
Սա առաջին փորձությունը չէ, որի միջով մենք նույնպես կանցնենք: Հավանաբար վերջինն էլ չէ։

Ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակելուն․

«Սիրելի հայրենակիցներ,
Արդեն երկրորդ օրն է, ինչ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը: Այսօր էլ դադարեցվել է գազամատակարարումը դեպի Արցախ՝ իրավիճակը ձմռան այս օրերին տանելով դեպի հումանիտար աղետ:

Մեզ համար նոր չէ հարևանների այս վարքը, որի նպատակը մեկն է՝ սերմանել կասկած մեր իսկ կամքի հանդեպ: Սա առաջին փորձությունը չէ, որի միջով մենք նույնպես կանցնենք: Հավանաբար վերջինն էլ չէ:

Այս ճանապարհը երկար է և երբեմն անանցանելի է թվում: Այն հնարավոր է անցնել միայն միասնական։

Սիրելի հայրենակիցներ, հայեր,

Մենք տարբեր ենք մեր ծննդավայրով, բարբառով, քաղաքական հայացքներով և կենցաղով, բայց մենք միասնական ենք մեր կամքով, իսկ մեր կամքը չի կոտրվում և չի մաշվում:

Մնացեք հաստատակամ և մեր հանդեպ հավատով»,- գրել է Ավինյանը:

Ամենից շատ դիտված