Ռուս խաղաղապահների և Արցախի ղեկավարների միջև մինչ այս պահը շարունակվում են բանակցությունները: Ամեն ինչ արվում է հարցին լուծում տալու համար։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում կազմակերպված բողոքի ակցայի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրական, «Ապրելու երկիր» կուսակցության փոխնախագահ Մեսրոպ Առաքելյանը։
«Ադրբեջանցիների կեղծ պատրվակը վերաբերում է նրան, իբրև թե Արցախում շահագործվող հանքը բնապահպանական ռիսկեր է առաջացնում։ Արցախի դիրքորոշումն այն է, որ միջազգային հանրության առաջ, Արցախի օրենսդրության շրջանակներում, պատրաստ ենք ներկայացնել անհրաժեշտ միջոցառումները և մոնիթորինգը, որը կփաստի՝ Արցախում շահագործվող հանքերը չեն առաջացնում բնապահպանական ռիսկեր։ Սա Ադրբեջանի հերթական սարդրանքն է, այստեղ որևէ բնապահպանական խնդիր չկա»,- ասաց Մեսրոպ Առքելյանը՝ ընդգծելով, որ «բնապահպանների» քողի ներքո հանդես են գալիս ուժային կառույցների ներկայացուցիչներ։
«Տարբեր փաստեր կան, որ այդ «ակտիվիստները» իրականում ուժային կառույցների աշխատակցներ են, այդ մասին բազմաթիվ հրապարակումներ կան, մեկ-երկու բնապահպանական ոլորտի պաշտոնյաների քողի ներքո թաքնված են մի քանի հարյուր ուժային կառույցի աշխատակիցներ»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ ամենն ուղեկցվում է Ադրբեջանի ուժային կառույցների աջակցությամբ։