Դեռևս երեկվանից Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված երկրի իշխանություններն Անվտանգության խորհրդի նիստ են հրավիրել։
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Կառավարության լրատվության վարչության պետ Արմեն Խաչատրյանը։
«Անվտագության խորհրդի նիստ է տեղի ունեցել։ Հաղորդագրությունը տարածել ենք։ Այս պահին այսքանը կարող եմ ասել»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Ավելի ուշ
Oragir.News-ը հայտնել էր, որ Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի փակ է։ Մեր հայրենակիցների մի մասը
գիշերել է Գորիսում, մի մասը` Լիսագորում։ Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով ավելի քան մեկ օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է Արցախի Հանրապետությունը և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները: