Մաստարա-Գյումրի ճանապարհը դժվարանցանելի է, Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ մառախուղ է
copy image url

Մաստարա-Գյումրի ճանապարհը դժվարանցանելի է, Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ մառախուղ է

Ներքին 2 տարի առաջ - 10:46 13-12-2022
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Արարատի, Ջերմուկի տարածաշրջաններում, Սարավանի, Մեղրիի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Ստեփանավանի և Մեղրիի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է։

Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ամենից շատ դիտված