Արայիկ Հարությունյանն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել
copy image url

Արայիկ Հարությունյանն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Ներքին 2 տարի առաջ - 08:07 13-12-2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 12-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի գլխավոր վարչությունից։

Օրակարգում Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական հերթական սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակը և դրա հանգուցալուծման համար ձեռնարկված և հետագա քայլերին վերաբերող հարցերն էին։

Նախագահ Հարությունյանը ընդգծել է ներքին և արտաքին բոլոր հնարավորությունների իրացման անհրաժեշտությունը՝ ԱՀ փաստացի շրջափակմանը դիմակայելու և դրա վերացմանը հասնելու նպատակով։

Բոլոր մասնակիցները միաձայն շեշտադրել են Արցախի իշխանությունների վճռականությունը պաշտպանելու Արցախի ժողովրդի կենսական շահերն ու իրավունքները: Որոշում է կայացվել առավոտյան հրավիրել Անվտանգության խորհրդի և Ազգային ժողովի նիստեր:

Ամենից շատ դիտված