Որքան է արժեցել Ալեն Սիմոնյանի գլխավորած 12-հոգանոց պատվիրակության այցը Մոսկվա
copy image url

Որքան է արժեցել Ալեն Սիմոնյանի գլխավորած 12-հոգանոց պատվիրակության այցը Մոսկվա

Ներքին 2 տարի առաջ - 16:02 10-12-2022
2022 թվականի դեկտեմբերի 4-6-ը ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Տիգրան Աբրահամյանը եւ ԱԺ 8 աշխատակից պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա՝ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի աշխատանքներին մասնակցելու։

Oragir.News-ը հարցում էր ուղարկել ԱԺ՝ պարզելու, թե որքան գումար է հատկացվել պատվիրակության անդամների գործուղման համար։ Ստացված հարցման պատասխանի համաձայն՝ ԱԺ նախագահի և 3 պատգամավորների գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարել է հրավիրող կողմը։ Իսկ պատվիրակության մյուս 8 անդամների համար վճարված գիշերավարձի ընդհանուր ծախսը կազմել է շուրջ 1 մլն 794 հազար դրամ։ Պատվիրակության ճանապարածախսի ընդհանուր գումարը կազմել է 2 մլն 556 հազար դրամ։

Ըստ ստացված պատասխանի՝ պատվիրակության յուրաքանչյհուր անդամ օրապահիկ է 101 940 դրամ։ Օրապահիկի ընդհանուր գումարը 12 հոգու համար կազմել է 1 մլն 223 հազար դրամ։

Ամենից շատ դիտված