Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգային հարցերից մեկը ներկայացնում էր Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Վերջինս, մոտենալով ամբիոնին, իր ելույթը սկսեց «հարգելի նախագահություն, հարգելի պատգամավորներ» արտահայտությամբ, որը, սակայն, դուր չէր եկել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ Եվ Արփինե Սարգսյանի ելույթից հետո ԱԺ նախագահը «նեղսրտած» նկատողություն արեց․
«Շնորհակալություն, տիկին Սարգսյան, միայն մի խնդրանք՝ նախագահություն չէ, այլ նախագահ և նախագահի տեղակալներ»։