Երկաթի գները շուկայում էժանացել են. ո՞րն է պատճառը
copy image url

Երկաթի գները շուկայում էժանացել են. ո՞րն է պատճառը

Ներքին 2 տարի առաջ - 09:26 08-12-2022
Երկաթի գինը հայաստանյան շուկայում էժանացել է։ Առհասարակ, մոլիբդենի գներն իջել են։ Տնտեսագետների խոսքով, ներկայումս ԱՄՆ-ում, Եվրոպայում կանխատեսվում է տնտեսության դանդաղում, որը պայմանավորված է էներգակիրների գների թանկացմամբ, ընդհանուր քաղաքական իրավիճակով, որն իր ազդեցությունն է թողնում տնտեսական աճի վրա, նաև շինարարության ծավալների, ինչպես նաև բիզնես պրոյեկտների վրա։ Այս ծրագրերի համար մեծ քանակությամբ մետաղ է անհրաժեշտ լինում։

Ըստ էության մետաղների նկատմամբ պահանջարկը նվազում է՝ պայմանավորված այս տնտեսական իրավիճակով, որն էլ իր ազդեցությունն է թողնում շուկայի վրա։ Բացի այդ, մետաղի գների վրա բազմաթիվ գործոններ են ազդում, ոչ միայն դա, այլև, օրինակ՝ դրամ-դոլար փոխարժույթը։

Մետաղի գների փոփոխությունը պայմանավորված է էներգակիրների գների թանկացմամբ, մետաղ մշակելը բավականին թանկ է ստացվում, իսկ պահանջարկը՝ բավականին նվազում։ Հետևաբար, շուկայում մետաղի գների վրա որևէ վերահսկողություն չկա, գներն անընդհատ տատանվում են։

Տեղական շուկայում գործոններից մեկն էլ նաև այն է, որ պարսկական երկաթն արդեն մտել է շուկա։ Հայկական շուկայում, օրինակ, սովորական սև երկաթի մեկ կիլոգրամը 10 դրամով վերջին մեկ ամսում էժանացել է՝ 65-ից դառնալով 55 դրամ, նույնը նաև փայլուն պղինձն է, որի մեկ տոննան արժի 60 հազար դրամ, կիլոգրամը՝ 60 դրամ, նախկին՝ 70-ի փոխարեն։

Ամենից շատ դիտված