Ծրագիրը բանակում կբերի որակական փոփոխություններ․ ՊՆ նախարար
copy image url

Ծրագիրը բանակում կբերի որակական փոփոխություններ․ ՊՆ նախարար

Ներքին 2 տարի առաջ - 22:53 07-12-2022
Հանրային հեռուստաընկերության եթերում «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման հյուրը ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է։ Հարցազրույցի թեման բանակի բարեփոխումներն են։

«Պայմանագրային զինծառայողները կամային հիմունքներով կարող են անցնել ատեստավորում։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել երեք տարում, տարվա մեջ երկու անգամ պայմանագրային զինծառայողը կարող է փորձ կատարել, այսինքն ատեստավորման համար քննություններ հանձնել և դա թույլ կտա նրան էականորեն բարձրացնել իր աշխատավարձը։ Շարքային պայմանագրայինը եթե ծառայում է մարտական զորամասում, կարող է վաստակել 300-320 հազար դրամ աշխատավարձ։ Խոսքը առանց հարկերի՝ մաքուր աշխատավարձի մասին է։ Մարտական հերթապահության համար ևս զինծառայողը կստանա հավելյալ գումար, որը նրա աշխատավարձը կհասցնի ընդհուպ մինչև 380 հազար դրամ»։

Նախարարի խոսքով՝ ծրագիրը բանակում կբերի որակական փոփոխություններ։

«Մենք սահմանել ենք բարձր նշաձող և մեր զինծառայողներին, գործընկերներին առաջարկում ենք, որ զինվորական գործը դառնա պրոֆեսիոնալ աշխատանք»։

Նախարարը շեշտեց, որ ծրագրի հիմքում մասնագիտական որակավորումն է, որով իրենք մոտիվացիա, մրցակցություն կառաջացնեն զինվորականության շրջանում։

Պապիկյանը նշեց, որ ատեստավորումը իրենց համար ցուցիչ կլինի, թե որ զինվորականն է մոտիվացված, և որ զինվորականն է ուզում զբաղվել պրոֆեսիոնալ աշխատանքով։

Ամենից շատ դիտված