Ֆեյք նյուզի դեմ բողոքող իշխանությունն ամրապնդվում է հենց ֆեյք նյուզով. ինչպես են այն սպառում
copy image url

Ֆեյք նյուզի դեմ բողոքող իշխանությունն ամրապնդվում է հենց ֆեյք նյուզով. ինչպես են այն սպառում

Ներքին 2 տարի առաջ - 13:41 07-12-2022
Լրագրող Անի Ավետյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է մի լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես է երթուղայինում տարեց կինն ուշադրությամբ ընթերցում սաֆարովի մահվան մասին կեղծ լուրը:



«սաֆարովի գլուխը ոչ միայն չեն բերում, այլև հաշտվում են սաֆարովին Ադրբեջանին տված Հունգարիայի հետ»,- գրել է լրագրողը:



Ըստ Ավետյանի՝ մարդկանց կառավարում են նման կեղծ լուրեր տարածելով. «Հերիք է թողնեք, որ ձեզ խաբեն իրենց էշ, տգետ, դավաճան ու այսքան փնթի հալով: Վերջում էլ ձեզ մեղադրեն դավաճան լինելու, փախչելու, հայրենիքը չսիրելու մեջ»:

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Հունգարիան պայմանավորվել են վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները: