Ադրբեջանում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ սամանակից շրջաններում իրականացվող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններում օգտագործվում են նաև ամերիկյան արտադրության F-16 կործանիչներ։
Այս մասին իր թվիթերյան էջում տեղեկացրել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանում իրականացվող Թուրքիա-Ադբեջան համատեղ զորավարժություննեին մեր ռազմաօդային ուժերն ապահովում իրենց մասնակցությունը F-16 ռազմական ինքնաթիռների միջոցով»,- ասվում է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում նույնպես թուրք-ադրբեջանական ուժերի կողմից կիրառվել էին F-16 կործանիչներ։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է «
Oragir.News»-ը, Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը Ադրբեջանի տարածքում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանների մոտակայքում համատեղ զորավարժություններ են սկսել։