«Հանրային ձայն» կուսակցության գրասենյակի վրա հարձակվողները Վարդան Ղուկասյանի հետ էին ուզում կապվել
copy image url

«Հանրային ձայն» կուսակցության գրասենյակի վրա հարձակվողները Վարդան Ղուկասյանի հետ էին ուզում կապվել

Ներքին 2 տարի առաջ - 13:44 06-12-2022
«Վեց հոգի էին, վեցն էլ իբրև թե Լենինականի դոմիկներում էին ապրում, այդպես որոշել էին, մարդը հազար դրամ քցվել էին, Լենինականից իբրև թե եկել էին այստեղ, Գալստյան Արտակի հետ խնդիր չունեին, Վարդան Ղուկասյանի հետ էր իրենց խնդիրը, ուզում էին կապնվել Վարդան Ղուկասյանի հետ՝ բոլորն էլ հարբած»: Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հանրային Ձայն» կուսակցության խորհրդի նախագահ Արտակ Գալստյանը՝ խոսելով մի խումբ անձանց «Հանրային ձայն» կուսակցության փաստաբանական գրասենյակ մուտք գործելուց և աշխատակիցների աշխատանքը խոչնդոտելուց։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-ին, Երևանում հերթական անգամ մի խումբ անձինք ներխուժել են Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում գտնվող «Հանրային ձայն» կուսակցության փաստաբանական գրասենյակ և խոչընդոտել այնտեղ գտնվողների աշխատանքը։

«Որպեսզի այլ ելքեր չլինի, ոստիկանություն ահազանգեցին, օպերատիվ եկան, հաստատեցին, հետո ես եմ հետաքրքրվել, թե հետ գնալու փող ունեն, թե չունեն, թե ամբողջ փողը, որ ստացել էին, խմել էին՝ ասեցին խմել ենք, մի քիչ էլ փող տվեցի, որ գնան տուն»,- ասաց Գալստյանը։

Հարցին, թե ինչո՞ւ էին ուզում Վարդան Ղուկասյանի հետ խոսել, Գայստյանը պատասխանեց. «Ասում էին, որ ֆեյսբուքով ելույթները մի քիչ չափավորի, անկեղծ ասած, այնքան հարբած էին, այդպես էլ չհասկացա՝ ինչու էին ուզում Վարդան Ղուկասյանի հետ խոսել։

Մոտները ձվեր կար, բան կար, այս անգամ դուխները չհերիքեց ինչ-որ վնաս տալու»։

Դիտարկմանը, որ որոշ ժամանակ առաջ էլ էր Ձեր գրասենյակի վրա հարձակում եղել՝ Գալստյանն արձագանքեց. «Երկու խմբերի հռետորիկան, ոճաբանությունը, Գալստյանի հետ խնդիր չունենալն ամբողջովին տեքստը նույնն էր»։

Հարցին, թե ըստ Ձեզ, այս ամենի հետևում նույն մարդի՞կ են կանգնած, Գալստյանը պատասխանեց. «Միանշանակ, վստահ եմ, կանգնած են նույն մարդիկ, նայելով իրենց ոճաբանությանը, դեմքերին, խոսելաձևին, կարող եմ հավաստի հայտնել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է ուղորդել. ոչ թե ֆիզիկական անձ է կանգնած սրա հետևում, այլ քաղաքական կուսակցությունը, որովհետև նույն ոճն է»։

Հետաքրքրվեցինք Գալստնայից՝ նմանատիպ հարձակումներ էլի սպասո՞ւմ եք, Գայստյանը պատասխանեց. «Մեր իշխանությունը, հանձինս վարչապետի աթոռը զբաղեցնողի, այն աստիճանի մանկամիտ է, որ ամեն ինչ կարող ես սպասել, երբ որ երեխային մենակ թողում ես տանը, մտածում ես՝ էլ ինչ կարող է անել, լուցկի վառի, ձեռը վառի, այս կանի, այն կանի, հիմա նույնը մեր իշխանությունն է, ես այս մանկապարտեզից սպասում եմ ամեն ինչ, պահի տակ, որ խաղալիքը ձեռքերը կընգնի, ինչը կջարդեն՝ չեմ կարող նախատեսել, բայց այն, որ էլի մի տեղ, մի բան անելու են իրենք իրենց վնաս տան, դրանում չեմ կասկածում»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում