Միքայել Մելքումյանը նեղացել է և հեռացել

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:03 06-12-2022

Oragir.News-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանը նեղացել է կուսակցությունից և հեռացել Հայաստանից, առայժմ հայտնի չէ՝ մեկընդմիշտ, թե վերադարձի պայմանով:

Մեզ հայտնի դարձավ, որ «30 րոպե Միքայել Մելքումյանի հետ» հաղորդումը փակվել է, իսկ տնտեսագետ պատգամավորը կնոջ հետ գնացել է ԱՄՆ, որտեղ փորձում է բիզնես նախագծեր պրպտել, իրականացնել:

Մելքումյանը մտերիմ շրջանակներում հայտարարել է, որ «իր տակը փորել են Արման Աբովյանը և Շաքե Իսայանը, ովքեր անընդհատ Ծառուկյանի ականջին լցրել են, որ անիմաստ հաղորդում է, դիտում չկա, լսարան չկա, ինքն իրեն խոսում է»:

Փաստացի՝ թեև դե յուրե Մելքումյանը կուսակցությունից դուրս չի եկել, բայց դե ֆակտո որևէ առնչություն չունի ԲՀԿ-ի հետ:





Ավելի ուշ, Միքայել Մելքումյանը մեկնաբանություն է տվել Oragir.News-ին՝ հերքելով հաղորդված տեղեկությունները։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ