Լարսում երթևեկության սահմանափակումներ են գործում
copy image url

Լարսում երթևեկության սահմանափակումներ են գործում

Արտաքին 2 տարի առաջ - 12:55 05-12-2022
Վրաստանում ձյան տեսքով տեղումների և ձնահոսքի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանծմիմդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է բեռնատարների, այդ թվում կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների համար։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը:

Նշվում է, որ մնացած տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է: Իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ:

Ամենից շատ դիտված