Պետական համակարգի խարխուլ, կիսավեր, իներցիայի ուժով գոյատևելու մասին եզրակացություններ ես անում, երբ այս կամ այն ոլորտում առնչվում ես պետական մարմինների հետ։
Եւ այսպես, պարզվում է՝ եթե քաղաքացին ունի ԴԱՀԿ, ապա չի կարող մեքենայի տեխզննում անել, մինչդեռ գույքահարկը կարող է վճարել։ Տեխզննման կայանները պնդում են, որ այս սահմանափակումը Կառավարության որոշմամբ է։ Իսկ գույքահարկի վճարումը համակարգը թույլ է տալիս, քանի որ դա ուղիղ պետբյուջե է մտնում, այնտեղից էլ՝ իշխանությունների գրպանը՝ պարգևավճարների տեսքով։
Օրեր առաջ երիտասարդի ինքնահրկիզման դեպքը հենց այս բացատրությունն ունի, և այսպես թե այնպես բոլորս ինչ-որ կերպ առնչվելու ենք այս խնդրին։
Եթե քաղաքացու եկամուտի աղբյուրը կապված է մեքենա վարելու հետ, իսկ նա ունի ԴԱՀԿ, որը չի կարողանում վճարել, հետևաբար՝ չի կարողանա նաև մեքենա վարել, կզրկվի օրվա ապրուստից։
Կառավարության այս որոշումն առերևույթ հակասահմանադրական է, մարդկանց մտցնում է փակուղի, ընտրովի մոտեցմամբ ընդունում վճարում՝ զրկելով օրվա ապրուստից։
Դա նույնն է, որ անձը գնա խանութ, բայց իրեն հաց չվաճառեն կանխիկ գումարով, ասեն՝ նախկին պարտքերդ վերադարձրու։
Բայց չէ՞ որ նախկին պարտքերը շատ են, իսկ քաղաքացին ընդամենը 200 դրամ ունի հաց գնելու, ուտելու և աշխատանքի գնալու համար։ Իսկ մի դասական ընդդիմադիր ժամանակին պնդում էր, որ քաղաքացին «տուգանքի մատերիալ չէ»։
Այս խնդրի պամֆլետային անդրադարձին կարող եք ծանոթանալ
«Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում՝ ժամը 22․00-ին։