Ավելի քան երկու ժամ է՝ շարունակում է փակ մնալ Արցախ-Հայաստան միակ մայրուղին:
«Ճանապարհը բացելու նպատակով ադրբեջանական կողմի հետ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատուները շարունակում են ակտիվ բանակցություններ վարել: Խնդրի հնարավորինս արագ կարգավորման ուղղությամբ Արցախի լիազոր պետական մարմինները օպերատիվ կապի մեջ են խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ:
Իրավիճակի փոփոխության դեպքում հանրությանը պատշաճ կտեղեկացվի:
Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, Շուշիի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ փակել են մայրուղին»,-ասվում է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրությունում: