Օրեր առաջ
Oragir.News-ը հարցում էր ուղարկել ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողով, որպեսզի հասկանա, թե սեւ ուրբաթին չարաշահումների մասին արդյոք ահազանգեր ունեցել են, վարույթներ հարուցվե՞լ են, թե՝ ոչ։ Մեր հարցմանը ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովից պատասխանել են, որ Տնտեսական պաշտպանության հանձնաժողովը օրենսդրական խախտումները կանխելու լիազորությունների շրջանակում տարածել է հաղորդագրություն, որում ներկայացվել են ակցիաներին առնչվող կարգավորումները, և դրանց խախտման հետևանքները։ Հանձնաժողովը մշտապես, այդ թվում «սև ուրբաթին»-ի ժամանակահատվածում, դիտարկում է տնտեսվարողների վարքագիծը։
«Սև ուրբաթ»-ի ժամանակահատվածում ակցիաների առնչությամբ տնտեսվարող սյուբեկտների վարքագծի վերաբերող հաղորդումներ հանձնաժողովը չի ստացել։
«Սև ուրբաթ»-ի ժամանակահատվածում ակցիաների առնչությամբ տնտեսվարող սյուբեկտների վարքագծում տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման հատկանիշների առերևույթ առկայության դեպքում հանձնաժողովը կհարուցի վարույթներ, ինչպես նաև հանդես կգա հայտարարությամբ։