Ֆրանսիայի Ազգային ժողովը նախօրեին միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։ Իսկ Ադրբեջանի մեջլիսը նախօրեին Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ձայների մեծամասնությամբ ընդունված բանաձևի վերաբերյալ հայտարարություն է ընդունել։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությունը։ Հաղորդվում է, որ Ադրբեջանի մեջլիսը Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած բանաձևը Բաքվի դեմ ուղղված «քաղաքական ակցիա» է որակել։
Ադրբեջանական կողմը հայտնել է նաև, որ այս քայլն ուղղված է նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ։ «Ֆրանսիայի սենատի կողմից 2022 թվականի նոյեմբերի 15-ին հայտնի բանաձևերի ընդունումից հետո, այդ երկրի ազգային ժողովը նոյեմբերի 30-ին նույնպես կանխակալ քաղաքական ակցիա է կազմակերպել Ադրբեջանի դեմ՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների նկատմամբ։ Սա կողմնակալ, ոչ օբյեկտիվ և անարդար ակտ է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։
Բացի այդ, նշվել է, որ այս բանաձևերը փաստում են, որ «Ֆրանսիայի օրենսդիր մարմինը վերածվել է քաղաքական արկածախնդրության ասպարեզի»։
«Մենք կտրականապես մերժում ենք Ֆրանսիայի Ազգային ժողովի այս բանաձևը և այն համարում ենք քաղաքական երեսպաշտություն»,- նշվում է հայտարարության մեջ։
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյան
Oragir.news-ի հետ զորւյցում ասաց, որ՝ դրա օգուտը բացառապես կախված է մեզանից այն առումով, որ որոշումը, որը ընդունվել է ֆրանսիայի սենատի տարբեր անհատների կողմից, մնացածն էլ՝ կախված է նրանից, թե ի՞նչ կարող է անել իշխանությունը, պետությունը.
«Ավելին՝ սա իրավական առումով նախադեպ չէ, որպեսզի դառնա նաև իրավական տեսանկյունից կիրառելի, եթե մենք շատ ու ճիշտ աշխատենք ԵՄ երկրների հետ՝ ավելի լավ նախադեպ կարող է լինել այլ երկրների պառլամենտների կողմից՝ նույնպես ընդունվելու տեսնկյունից լուրջ ճնշում կլինի Ադրբեջանի վրա»։