ՔՊ վարչության նիստը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը
copy image url

ՔՊ վարչության նիստը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Ներքին 2 տարի առաջ - 10:36 30-11-2022
Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հաստատվել է կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը: Այս մասին հայտնում է ՔՊ մամուլի ծառայությունը:

«Վարչության նախագահի առաջարկությամբ Վահագն Ալեքսանյանը նշանակվել է վարչության նախագահի տեղակալ՝ զարգացման և կապերի գծով, իսկ Գևորգ Պապոյանը՝ վարչության նախագահի տեղակալ՝ տարածքային կազմակերպությունների համակարգման գծով։

Քննարկվել են նաև օրակարգային այլ հարցեր»,- գրված է ՔՊ մամուլի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ նիստի ընթացքում շենքի դիմաց ոստիկանությունը խիստ վերահսկողություն էր սահմանել։