Մայակովսկի գյուղում այրվել է ավտոմեքենա
copy image url

Մայակովսկի գյուղում այրվել է ավտոմեքենա

Ներքին 2 տարի առաջ - 09:37 29-11-2022

Նոյեմբերի 29-ին, ժամը 03։29-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Մ․ Օ․):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:53-ին, մարվել՝ 04:34-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան:

Ամենից շատ դիտված