Կանադան դեկտեմբերին Երևանում հյուպատոսություն կբացի
copy image url

Կանադան դեկտեմբերին Երևանում հյուպատոսություն կբացի

Ներքին 2 տարի առաջ - 14:41 26-11-2022
Կանադայի Արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հայտարարել է պատվավոր հյուպատոս Վարդգես Ավագյանի գլխավորությամբ, Երևանում հյուպատոսություն բացելու որոշման մասին։

Հայաստանում Կանադայի դեսպան Էլիսոն Լե-Կլեերրն այս հայտարարությունն արել է Երևանում, որտեղ նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարին։

«Այս տարի մենք հպարտ ենք Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը նշելու առթիվ։ Հյուպատոսության բացումն ու Կանադայի նոր հյուպատոսի աշխատանքը կարող է բանալի դառնալ՝ Կանադայի և Հայաստանի միջև տարիներ առաջ հաստատված այդ կապի ամրացման գործում»,- ասված է Կանադայի արտգործնախարարի տարածած հայտարարության մեջ։

Հյուպատոսության բացումը տեղի կունենա այս տարվա դեկտեմբերի 15-ին։ Քաղաքացիներին այնտեղ կմատուցվեն Կանադայում բնակություն հաստատելու, ուսանելու, աշխատելու, ճամփորդելու և մի շարք հարցերի վերաբերյալ խորհրդատվական ծառայություններ։ Կիրականացվի նաև աջակցություն՝ անհետաձգելի խնդիրների արագ արձագանքման, անձնագրային ու քաղաքացիության հետ կապված մի շարք հարցերում։

Ամենից շատ դիտված