Վահագն Խաչատուրյանն ու Ուրուգվայի նորանշանակ դեսպանը քննարկել են հայ-ուրուգվայական հարաբերությունները
copy image url

Վահագն Խաչատուրյանն ու Ուրուգվայի նորանշանակ դեսպանը քննարկել են հայ-ուրուգվայական հարաբերությունները

Ներքին 2 տարի առաջ - 18:52 25-11-2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ դեսպան Էդուարդո Ռոսենբրոկ Բիդարտը:

Շնորհավորելով Ուրուգվայի առաջին ռեզիդենտ դեսպանին, նախագահ Խաչատուրյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Ուրուգվայի դեսպանության բացումը և այս նշանակումը նոր խթան կհանդիսանա հայ-ուրուգվայական բարեկամական հարաբերությունների զարգացման համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նորանշանակ դեսպանը նշել է, որ իր առաքելության ընթացքում ջանք չի խնայելու հայ-ուրուգվայական տնտեսական ու մշակութային կապերի սերտացման և քաղաքական երկխոսությունը որակական նոր մակարդակի բարձրացման համար:

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է հայ-ուրուգվայական հարաբերությունների լավագույն ավանդույթներին, շեշտել, որ դեռևս Խորհրդային միության տարիներից Ուրուգվայը հայ հասարակության համար հարազատ երկիր է, որն հայտնի է որպես Հայոց Ցեղասպանությունն առաջինը ճանաչած պետություն:

Իր խոսքում նախագահը մասնավորապես նշել է.

«Համոզված եմ, որ մեր դեսպանատունն էլ շուտով կբացվի և դա իրականում նոր խթան կլինի մեր հարաբերություններին, և մենք կարող ենք մեր հնարավորություններն ավելի շատ օգտագործել, խոսքը գնում է հատկապես տնտեսական հարաբերությունների և ինչու չէ, նաև տուրիզմի ու մշակույթի մասին»:

Զրույցի ընթացքում դեսպան Էդուարդո Ռոսենբրոկ Բիդարտը Հանրապետության նախագահին է փոխանցել Ուրուգվայի նախագահ Լուիս Ալբերտո Լոկալլեի ողջույնները և նշել, որ իր համար պատիվ է լինել Ուրուգվայի առաջին ռեզիդենտ դեսպանը Հայաստանում:

Իր խոսքում դեսպանը մասնավորապես ասել է.

«Ուրուգվայն առաջին անգամն է, որ ունի պաշտոնական ներկայություն Հայաստանում, չնայած այն հանգամանքին որ Հայաստանի կառավարության և հայ ժողովրդի հետ Ուրուգվայն ունի ավելի քան հարյուրամյա բարեկամություն, չնայած այն հանգամանքին, որ Ուրուգվայի հայ համայնքն այնքան մեծ չէ որքան Արգենտինայի Հանրապետության հայկական համայնքը, բայց անկախ դրանից պետք է նշեմ, որ հայ համայնքի դերը երեքուկես միլիոնանոց Ուրուգվայում շատ էական և կարևոր է: Համայնքի կարևոր հանձնառությունն է եղել, որ Հայաստանը ներկայացված լինի Ուրուգվայում»:

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահն ու նորանշանակ դեսպանը քննարկել են թվայնացման, բարձր տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում հայ-ուրուգվայական փոխգործակցության ներուժին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել Ուրուգվայում Թումո կենտրոնի բացման հնարավորությանը: Հանդիպման ավարտին երկուստեք ընդգծվել է հաջորդ տարվա ընթացքում Մոնտեվիդեոյում Հայաստանի դեսպանատան բացման կարևորությունը:

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան