Վրաստանի նախագահը դատապարտել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նկատմամբ ռուսական հարձակումները
copy image url

Վրաստանի նախագահը դատապարտել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նկատմամբ ռուսական հարձակումները

Արտաքին 2 տարի առաջ - 16:38 25-11-2022
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատապարտել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ենթակառուցվածքների նկատմամբ իրականացվող հարձակումները։ Ինչպես տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները, Զուրաբիշվիլին այս մասին գրել է իր թվիթերյան պաշտոնական էջում։

Զուրաբիշվիլին ընդգծել է, որ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ հարձակումները հումանիտար ավերիչ ճգնաժամ են առաջացնում։ Նրա խոսքով` նման հարձակումները հանդիսանում են ռազմական հանցագործություններ։

«Ռուսաստանի շարունակական հարձակումները Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա ավերիչ հումանիտար ճգնաժամ են առաջացնում միլիոնավոր ուկրաինացիների համար։ Սրանք անընդունելի ռազմական հանցագործություններ են, որոնք ուղղված են խաղաղ բնակչության դեմ»,- գրել է Զուրաբիշվիլին։

Վրաստանի նախագահը հավելել է, որ Թբիլիսին շարունակում է աջակցել ուկրաինացի ժողովրդին։

Ամենից շատ դիտված