Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա
copy image url

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա

Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 13:23 25-11-2022

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա:

«Բրյուսելում հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Բայց երեկ Հիքմեթ Հաջիևը ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապվել են Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Սա նշանակում է, որ այս հանդիպումը չի կայանա»,- Ալիևի խոսքերն է փոխանցել Haqqin.az-ը: