Գնահատականները բավարար չէին․ դրա արձագանքը եղավ այն, որ Հայաստանը հրաժարվեց փաստաթղթի ստորագրումից․ ԱԺ նախագահ

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:11 24-11-2022
ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է, և ռազմական օժանդակության ակնկալիքից զերծ, կարող են լինել նաև քաղաքական գնահատականներ։ Այդ գնահատականը բավարար չի եղել, որոշում է կայացվել՝ չստորագրել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Փաշինյանը չստորագրեց Հայաստանին օժանդակութուն տրամադրելու մասին փաստաթուղթը։ «Այսօր ՀԱՊԿ տարածքում գտնվում են երրորդ երկրի զորքեր։ ՀԱՊԿ-ից սպասելիքները եթե արդարացվեին,կստորագրվեր»,- ասաց Սիմոնյանը։

ԱԺ նախագահը հավելեց, որ հայկական կողմը միայն այդ կառույցի քայլերին չի սպասում, ինքնուրույն գոծողություններ են իրականացնում՝ սահմանների անվտանգությունն ապահովելու համար: «Մենք ՀԱՊԿ-ին անդամակցել ենք ումի՞ց պաշտպանվելու համար՝ թուրք-ադրբեջանական տանդեմից։ Եվ երբ եկել է ժամանակը, որ պետք է գոնե քաղաքական գնահատական տրվի, այդ գնահատականները բավարար չէին։ Դրա արձագանքը եղավ այն, որ Հայաստանը հրաժարվեց փաստաթղթի ստորագրումից։ Մենք ակնկալում էինք, որ փաստաթղթում իր տեղը կգտնի քաղաքական գնահատականը»,-նշեց Սիմոնյանը։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC