ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Երեւան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:48 23-11-2022
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Երեւան, որտեղ կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նստաշրջանին, որը կանցկացվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ։

Նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթաժողովի շրջանակներում նախատեսված է Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։

ՀԱԽ նստաշրջանին, ինչպես սպասվում է, կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը եւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Հանդիպմանը կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Ամենից շատ դիտված