Ավտոբուսի մոտ պայուսակի մեջ տեղադրված է եղել ռումբ. ոստիկանությունը պարզում է Երուսաղեմում արտակարգ պատահարի պատճառները
copy image url

Ավտոբուսի մոտ պայուսակի մեջ տեղադրված է եղել ռումբ. ոստիկանությունը պարզում է Երուսաղեմում արտակարգ պատահարի պատճառները

Արտաքին 2 տարի առաջ - 10:57 23-11-2022
Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ Երուսաղեմի կենտրոնական ավտոկայանի մոտ պայթյունը, հավանաբար, տեղի է ունեցել ավտոբուսներից մեկի մոտ պայուսակի մեջ տեղադրված ռումբի պատճառով, հայտնում է Jerusalem Post-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ չորեքշաբթի օրը Երուսաղեմում երկու պայթյուն է որոտացել, մեկը՝ կենտրոնական ավտոկայանի մոտ, երկրորդը՝ մոտակայքում գտնվող ավտոբուսում։ Բժիշկները հայտնել են առնվազն յոթ զոհի մասին: Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնել են, որ զոհերի թիվը հասել է 18-ի։

«Պայթյունների պատճառներն անմիջապես պարզված չեն, սակայն իսրայելական ոստիկանությունը հայտնել է, որ կենտրոնական ավտոկայանի մոտ պայթյունը, ըստ երևույթին, տեղի է ունեցել ավտոբուսի մոտ պայուսակի մեջ տեղադրված ռումբի պատճառով»,- ասվում է հրատարակության մեջ։

Ամենից շատ դիտված