Մեծ քանակությամբ հյուրերի ենք սպասում Երևանում և պետք է պատշաճ ձևով ընդունենք․ քաղաքացիները դժգոհում են ամանորյա լուսավորության աշխատանքների պատճառով ստեղծվող խցանումներից

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:13 21-11-2022
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Երևանի քաղաքապետարանը հերթական խորհրդակցությունն անցկացրեց։ Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ ամանորյա լուսավորության հետ կապված աշխատանքների իրականացման ընթացքում դժգոհություններ են ստանում։ «Աշխատանքների իրականացման ընթացքում հաճախ որոշ փողոցներ կամ առանձին գծեր փակվում են։ Ամենաշատ դժգոհությունը, բնականորեն, առաջացրել է Մաշտոցի պողոտայում խցանումները, որոնք առաջանում են երթևեկության սահմանափակման պատճառով։ Ուզում եմ տեղեկացնել, որ մաքսիմալ փորձում ենք աշխատանքները կազմակերպել ավելի ուշ` անգամ գիշերային ժամերին։ Բայց կոնկրետ այդ հատվածում, քանի որ աշխատանքների իրականացումը կապակցված է ծառերի հետ աշխատանքի հետ, տեսանելիության մեծ խնդիր կլինի ուշ ժամերին, դրանով է պայմանավորված։ Հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ ամանորյա զարդարման աշխատանքների արդյունքները կարդարացնեն իրենց սպասումները։

Քաղաքապետն էլ նշեց, որ քաղաքային միջավայրում միշտ են դժվարություններ առաջանում ցանկացած աշխատանք իրականացնելու ժամանակ։ «Կարծում եմ, իրար նկատմամբ հանդուրժող պիտի լինենք, որպեսզի կարողանանք Երևան համայնքի խնդիրները համատեղ ուժերով լուծել։ Ամանորյա լուսավորության աշխատանքներն են իրականացվում այս պահին Երևանում։ Կարծում եմ՝ լավ միջոցառում կունենանք։ Մեծ քանակությամբ հյուրերի ենք սպասում Երևանում և պետք է պատշաճ ձևով մեր հյուրերին ընդունենք։ Վստահ եմ, որ վերջնարդյունքում լավ տրամադրություն կունենանք Երևանում»։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC