Կառավարության այսօրվա նիստին մասնակցում էր Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Ճիշտ է՝ մեր աչքը սովոր է փլատակներում, փողոցներում, բակերում ամենուր տեսնել ապագա քաղաքապետին, ավելին՝ նույնիսկ մեկ-երկու օր, որ չի երեւում, որեւէ տոն չի շնորհավորում, անհանգստանում ենք, բայց այս անգամ հարց է առաջանում՝ ինչու էր գործադիրի նիստին մասնակցում փոխքաղաքապետը, ոչ թե քաղաքապետը:
Միթե Հրաչյա Սարգսյանն այդ «ֆրո՞նտն» էլ է զիջել օր առաջ իրեն Երեւանի քաղաքապետ երեւակայող Ավինյանին:
Քաղաքապետարանից հետաքրքրվեցինք, թե ինչու Հրաչյա Սարգսյանը չէր մասնակցում նիստին։
Oragir.News-ի հետ զրույցում քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանն ասաց, որ ոչ մի առանձնահատուկ պատճառ չկա։
«Փոխքաղաքապետ Ավինյանը համակարգում է քաղաքաշինության ոլորտը, այսինքն՝ ծրագրերի իրականացման գրասենյակը, որն իրականացնելու է զեկուցվող ծրագիրը, պարոն Ավինյանի համակարգման ոլորտում գտնվող հիմնարկ է, հետևաբար նիստին ինքն է ներկայացրել այդ հարցը և, քանի որ կոնկրետ հարց էր ներկայացվում՝ դրա համար Ավինյանն է մասնակցել նիստին»։