Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
copy image url

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Արտաքին 2 տարի առաջ - 13:27 15-11-2022
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը նոյեմբերի 14-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահյանի միջև։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Բայրամովը և Աբդուլլահյանը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի ընթացիկ հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Կողմերն ընդգծել են, որ անհրաժեշտ է փոխադարձ երկխոսության և փոխըմբռնման շրջանակներում լուծել երկու երկրների հարաբերություններում ստեղծված վերջին իրավիճակը, հասարակական հռետորաբանության վերաբերյալ մտահոգությունները և առկա այլ խնդիրները։ Այս համատեքստում նշվել է, որ օգտակար կլինի հարաբերություններ հաստատել երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների մամուլի քարտուղարների միջև։

Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները մտքեր են նաև փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ և նշել շփումների շարունակականության կարևորությունը։

Ամենից շատ դիտված