Մակրոնը Սի Ծինփինին խնդրել է Պուտինին հորդորել վերադառնալ բանակցություններին. ԶԼՄ
copy image url

Մակրոնը Սի Ծինփինին խնդրել է Պուտինին հորդորել վերադառնալ բանակցություններին. ԶԼՄ

Արտաքին 2 տարի առաջ - 12:58 15-11-2022
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Բալիում G20-ի գագաթաժողովի շրջանակում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ խնդրել է նրան հորդորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վերադառնալ Կիեւի հետ բանակցություններին, տեղեկացրել է «Բլումբերգ» գործակալությունը՝ հղում կատարելով անունը չնշած ֆրանսիացի պաշտոնյային։

«Հանդիպման ժամանակ Մակրոնը խնդրել է Սի Ծինփինին հորդորել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գնալ դեէսկալացիայի եւ վերադառնալ բանակցություններին»,- գործակալությունը մեջբերել է պաշտոնյայի խոսքերը։

Ինչպես տեղեկացրել է պաշտոնյան երկու նախագահների հանդիպումից հետո, Չինաստանի դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ Ուկրաինայի հակամարտության հարցում դառնում է ավելի հավասարակշռված եւ կառուցողական։

Տեղեկացվել է նաեւ, որ Մակրոնը մտադիր է այցելել Չինաստան, երբ հանվեն COVID-19-ի սահմանափակումները։