Ազգային ժողովը երեք նոր ընդդիմադիր պատգամավոր ունի. նրանք երդմամբ ստանձնեցին մանդատը

Ներքին 2 տարի առաջ - 10:30 15-11-2022
ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգմավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու վերաբերյալ արձանագրությունները: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ըստ այդմ, մանդատները տրվում են «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Մարտուն Գրիգորյանին և «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուներ Արգիշտի Գևորգյանին և Գառնիկ Դանիելյանին:

Մարտուն Գրիգորյանն ԱԺ-ում փոխարինում է Արթուր Վանեցյանին, իսկ Արգիշտի Գևորգյանն ու Գառնիկ Դանիելյանը՝ համապատասխանաբար Մխիթար Զաքարյանին ու Արթուր Ղազինյանին:

Նոր երեք պատգամավորները ԱԺ նիստի ժամանակ երդվեցին:

Ամենից շատ դիտված