Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը կրկին ձերբակալվել է
copy image url

Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը կրկին ձերբակալվել է

Ներքին 2 տարի առաջ - 10:36 10-11-2022
Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին այսօր կրկին ձերբակալել են։ Մանուչարյանի պաշտպան Արման Թամրազյանն Oragir.news-ին հայտնեց, որ այս պահին որևէ այլ տեղեկություն չի կարող հաղորդել։

«Պարոն Մանուչարյանին հիմա բերել են Հակակոռուպցիոն կոմիտե։ Այս պահին դեռ որևէ այլ մանրամասն չեմ կարող հայտնել»։

Նշենք, որ այսօր Բերդում մեկնարկել է նորընտիր ավագանու անդրանիկ նիստը:

Հիշեցնենք, որ ըստ ԿԸՀ-ի՝ Բերդ համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթանակ է տարել Հարություն Մանուչարյանի գլխավորած «Զորավոր համայնք» դաշինքը՝ ստանալով 51,6% քվե։ Հոկտեմբերի 5-ին Հարություն Մանուչարյանը ինքնաբացարկ է հայտնել։

Մանուչարյանը մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ և անազատության մեջ է 2021 թվականի նոյեմբերի 9-ից։ Հոկտեմբերի 7-ին հակակոռուպցիոն գործերով քրեական դատարանը բավարարել է պաշտպաններ՝ Արման Թամրազյանի եւ Հայկ Ալումյանի միջնորդությունը եւ նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրել։ Գրավի չափը սահմանվել է 6 միլիոն դրամ։

Ամենից շատ դիտված