Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն որոշում է կայացրել համաձայնել Դնեպրի ափով պաշտպանություն կազմակերպելու առաջարկի հետ և հրամայել է զորքերը հետ քաշել Խերսոնի շրջանից։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Շոյգուն որոշումը կայացրել է ՌԴ զորքերի Միացյալ խմբավորման հրամանատար, բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինի զեկույցը լսելուց հետո։
Սուվորիկինը հայտնել է, որ ռուսական զորքի տեղաշարժը կիրականացվի առաջիկայում։ Նրա խոսքով՝ ռուսական կազմավորումները կզբաղեցնեն նախապատրաստված պաշտպանական գծերը Դնեպրի ձախ ափին։
Նա միևնույն ժամանակ հայտնել է, որ ռուսական զինված ուժերը հաջողությամբ դիմակայում են ուկրաինական կողմի հարձակման բոլոր փորձերը։ Պաշտոնյան նշել է, որ օգոստոսից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ուկրաինական ուժերը Խերսոնի ուղղությամբ ունեցել են ավելի քան 9500 մահացած և վիրավոր։ «Խերսոնի ուղղությամբ մեր կորուստները 7-8 անգամ պակաս են հակառակորդի կորուստներից, մենք նախևառաջ մտածում ենք Ռուսաստանի Դաշնության յուրաքանչյուր զինվորականի կյանքի մասին», - ասել է նա։
Սուրովիկին տեղեկացրել է, որ ուկրաինական ուժերը Խերսոնի ուղղությամբ հարվածում են տեղական ինքնակառավարման մարմինների օբյեկտներին, դպրոցներին, հիվանդանոցներին և այլ սոցիալական նշանակության ունեցող այլ կառույցներին։ Նրա խոսքով՝ այդ ամենի արդյունքում Խերսոն ու հարակից բնակավայրեր լիարժեք մատակարարումներ չի հաջողվում իրագործել։
«Մարդկանց կյանքն անդադար վտանգված է։ Խերսոնի մարզում բոլոր ցանկացողները, իսկ դա ավելի քան 115 հազար մարդ է, լքել են մարտական գործողությունների շրջանը»,- նշել է նա։