Թուրքիայի ՊՆ ղեկավարը հայտնել է, որ Անկարան շարունակում է աջակցել Բաքվին
copy image url

Թուրքիայի ՊՆ ղեկավարը հայտնել է, որ Անկարան շարունակում է աջակցել Բաքվին

Արտաքին 2 տարի առաջ - 18:37 09-11-2022
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ ներկայումս Անկարան շարունակում է աջակցել Բաքվին։Ինչպես փոխանցում է թուրքական իշխանամետ «Միլլիյեթ» պարբերականը, Աքարն այս մասին ասել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակի օրվա առթիվ իր ուղերձում։

Հուլուսի Աքարն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Թուրքիան աջակցում է իր ընկերներին, եղբայրներին ու դաշնակիցներին՝ հատկապես Ադրբեջանին, Լիբիային և ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Հանրապետությանը՝ «իրենց արդար պայքարում»։

Աքարը նշել է, որ Անկարան ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և մի շարք այլ երկկողմ համաձայնագրերի շրջանակներում նպաստում է տարածաշրջանային և համաշխարհային խաղաղությանը։

Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեակավարը ընդգծել է, որ Թուրքիան այսօր իր տարածաշրջանում ազդեցիկ և աշխարհում առանձնահատուկ տերություն է տարձել։ Աքարի խոսքով՝ Թուրքիան «իր խորը արմատներ ունեցող պատմությամբ, արդյունավետ, զսպող և պատվավոր բանակով» հավերժ կմնա իր տեղում։

Վերջինս հավելել է, որ թուրքական բանակը հավերժ գոյություն է ունենալու՝ շարունակելով կարևոր դեր խաղալ տարածաշրջանում և աշխարհում:


Ամենից շատ դիտված