Ծիծեռնակաբերդի խճուղու սեպտեմբերին խոստացված 4-րդ գծի շահագործումը նոյեմբերին էլ չի լինի
copy image url

Ծիծեռնակաբերդի խճուղու սեպտեմբերին խոստացված 4-րդ գծի շահագործումը նոյեմբերին էլ չի լինի

Ներքին 2 տարի առաջ - 11:59 09-11-2022
Այս տարվա մայիսի 20-ին Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի էր ունեցել ճանապարհահատվածի փլուզում։ Դրա հետևանքով խճուղին մինչև հունիսի 14-ը երկկողմանի փակ էր։



Որոշ ժամանակ անց Երևանի քաղաքապետարանից Oragir.news-ին հայտնել էին, որ Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված ամբողջ հատվածի վերականգման ողջ աշխատանքը, որը հնարավորություն է տվել երեկ վերաբացել ճանապարհը, իրականացրել է «Սահակյանշին» ընկերությունը։ Ավել ուշ պարզ դաձավ, որ ամբողջ հատվածը ամենևին էլ վերականգնված չէ։



Փլվածքի չափով ճանապարհը նեղացվել է, և 4-գծանի ճանապարհը դարձել է 3-գծանի։ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանն էլ Oragir.News-ին փոխանցել էր, որ Ծիծեռնակաբերդի խճուղու 4-րդ գիծը կրկին կշահագործվի սեպտեմբերին։ Արդեն նոյեմբեր ամիսն է, բայց 4-րդ գիծ դեռ չի շահագործվում։



Oragir.News-ը հետաքրքրվեց Երևանի քաղաքապետարանից արդեն նոյեմբեր ամիսն է և 4-րդ գիծը դեռ չի շահագործվում, առջևում ձմեռ է և վատ եղանակային պայմաններում, երբ ձյուն տեղա նեղացված հատվածում ՝ կտրուկ արգելակման պատճառով կարող են շատ մեքենաներ վթարվել, ե՞րբ է շահագործվելու 4-րդ գիծը։



«Ամրացման աշխատանքները պետք է ավարտվեն, հուսանք եղանակները վատը չեն դառնա»։ Հետաքրքրվեցինք Սարդարյանից՝ նախորդ հարցազրույցներից մեկում ասել էր, որ 4-րդ գիծը կրկին կշահագործվի սեպտեմբերին, ինչն է պատճառը, որ նոյեմբեր ամիսն է, բայց ճանապարհը դեռ երեք գիծ է, Սարդարյանն ասաց.

«Դե երևի կառուցապատողի հետ կապված խնդիրներ կան»։