ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունները
copy image url

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունները

Արտաքին 2 տարի առաջ - 12:10 09-11-2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով օգնականի տեղակալ, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան գոհունակություն է հայտնել նախօրեին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև կայացած հանդիպման կապակացությամբ։ Այս մասին Կոլոմինան գրել է իր թվիթերյան պաշտոնական էջում։

Պաշտոնյան շեշտել է, ոգևորիչ է տեսնել, որ երկու երկրների արտգործնախարարները կրկին ներգրավված են ուղիղ բանակցությունների մեջ։ Նա նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ուղղությամբ գործադրվող ջանքերին։

«Լավ նորություններ։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, որը հանդիսանում է Հարավային Կովկասի կայունության և բարգավաճման բանալին։ Դաշինքն այս հարցում նաև ողջունում է Միացյալ Նահանգների ջանքերը»,- ասվում է հրապարակման մեջ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Վաշինգթոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

Ամենից շատ դիտված