Կարգապահական վարույթներով ոչ մեկին չեք զարմացնի. Զարուհի Նախշքարյանը՝ ԲԴԽ-ին ու Արդարադատության նախարարությանը

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:58 08-11-2022
Արդարադատության նախարարությունն ու Բարձրագույն դատական խորհուրդը պետք է լուծեն առկա խնդիրները, որից հետո նոր մտածեն դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու մասին։ Այս մասին այսօր ԱԺ-ում ՀՀ դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրներին վերաբերող քննարկման ժամանակ նշեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը:

«Բոլոր կարգապահական վարույթները, որոնք հարուցվում են ԱՆ-ի կողմից եւ էթիկայի հանձնաժողովի կողմից, 95 տոկոսից ավելին պայմանավորված են ժամկետների խախտումներով, դատական ակտերի չտրամադրմամբ, դատական ակտերի ուշացմամբ, զանգերին չպատասխանելով: Հարգելի՛ քաղաքացի, եթե մենք պատասխանում ենք ձեր զանգին, երեք քաղաքացի, որից մեկը դուք եք, ավելի ուշ եք ստանում դատական ակտերը, որովհետեւ մեր աշխատակիցները հեռախոսն առհասարակ ականջից չեն հեռացնում»,-ասաց նա:

Նա վստահեցրեց, որ ցանկացած կարգապահական վարույթ հունից հանում է դատավորին ու ստեղծում է ավելորդ լարվածություն. «Կարգապահական վարույթներով էլ ոչ մեկին չեք կարող զարմացնել: Չգիտեմ, կարող է մեկ-երկու հոգի զարմանան, բայց ես հաստատ չէ»:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի