Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21․20-ի սահմաններում միջին տարիքի տղամարդը Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ կառավարական ամառանոցների հարևանությամբ, ինքնահրկիզման փորձ է կատարել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդն իր վրա դիզվառելիք է լցրել ու իրեն այրել։
Մոտակայքում գտնվող քաղաքացիները, Երևանի գնդի պարեկներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները նրան տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել են Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Պարեկային ծառայությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված քաղաքացու ինքնությունը։